Կանաչ աշխարհ
Յատրոֆա (Jatropha).
Յատրոֆան (Jatropha) Մոլոչայի (Euphorbiaceae) ընտանիքից է, դրանք ծառեր են, թփեր և բազմամյա բույսեր, որոնք պարունակում են կաթնանման հյութ: Այն տարածված է Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում: Jatropha անվանումն առաջացել է հունական Jatrys — բժիշկ և tropha — կերակուր բառերից:
ա իր անսովորությամբ հիանալի բույս է, որն ունի շշաձև ցողուն, որը անբողջ ձմեռ մերկ է, իսկ վաղ գարնանը նետում է հովանոցաձև ծաղկատու `մանր կարմիր ծաղիկներով: Ավելի ուշ երկար ցողունի վրա աճում են տերևները :
Խոշոր Յատրոֆան թանկարժեք բույս է, սակայն նրա խնամքը դժվար չէ: Նա ծաղկում է կանոնավոր կերպով ` երկար ոտիկների վրա հովանոցաձև ծաղկեպսակով: Հաճախ ծաղկումը սկսում է մինչև տերևների ի հայտ գալը, հետո հայտնվում են լայնաթաթ տերևները երկար ցողունների վրա, որոնք հասնում են 10-20սմ:
Տեսակները
- Յատրոֆա (Jatropha)
- Ճեղքված Յատրոֆա (Jatropha multifida)
Ոչ մեծ թուփ է, որը հասնում է 2-3 մետր բարձրության, ծածկված է գեղեցիկ տերևներով, որոնք բաժանված են 7-11 մասերի` մինչև 30 սմ տրամագծով: Տերևները մուգ կանաչ են, թեթևակի կապտավուն երանգով և ավելի բաց գույնի կենտրոնով: Ժամանակի ընթացքում նրանք թափվում են` մերկացնելով ցողունի ստորին մասը: Երիտասարդ բույսը հիշեցնում է երիտասարդ արմավենի և շատ դեկորատիվ տեսք ունի:
Ճեղքված Յատրոֆայի ծաղիկները պայծառ են, հավաքված են հովանոցաձև ծաղկեպսակում: Արևադարձային պայմաննեորում Յատրոֆան կլոր տարին ծաղկում է, հատկապես տարվա շոգ ամիսներին: Ծաղկելուց հետո առաջանում են դեղին եռանիստ պտուղներ մոտավորապես 2,5սմ երկարությամբ, որի ներսում սպիտակ ճարպային պտղամիսն է շագանակագույն , 1սմ երկարությամբ երեք կորիզներով:
Բույսի բոլոր մասերը թունավոր են: Յատրոֆայի հյուսվածքների վնասվածքից առաջանում է կիսաթափանցիկ հեղուկ, որը կարող է գրգռել մաշկը:
Հոդատապային Յատրոֆա (Jatropha podagrica)
Սուկուլենտ, տերևաթափ թփեր են, պալարանման հաստացած ցողունով: Հոդատապային Յատրոֆան տարբերվում է իր յուրօրինակ ցողունով`հաստ հիմքով և նեղացած վերին մասով: Աճի նման տեսակը հատուկ է քարքարոտ տեղանքին, որտեղ հնարավորություն չկա ձևավորել ստորգետնյա օրգաններ, պահեստավորված խոնավություն, այդ պատճառով ջուրը հավաքվում է ցողունի հաստացած ստորին մասում:
Հոդատապային Յատրոֆան ունի ևս մեկ առանձնահատկություն: Ցողունները ամրացված են ոչ թե տերևի ծայրին, այլ տերևի մեջտեղին մոտ: Բույսի բարձրությունը հասնում է 50-70 սմ: Տերևները թաթանման են, կլոր և հասնում են 15-18 սմ տրամագծի: Նրանց գույնը կախված է տարիքից`երիտասարդները մուգ կանաչ և փայլուն են, տարիքի հետ գույնը բացվում է: Իսկ հասնելով ամենամեծ չափսի `մգանում են և դառնում անփայլ: Տերևի ներքին մասը և ցողունը բաց գույնի են և ծածկված են գորշ նստվածքով: Բարդ հովհանոցաձև ծաղկեբույլը հայտնվում է անմիջապես աճման կետից: Սկզբում երևում են համեստ կոկոնները և տեսանելի են միայն ամենախոշորները: Նրանք դանդաղ են հասունանում և հասնելով տերևների հասակին` աճը արագանում է: Կոկոնները գույն են ստանում և բացվում են կորալա-կարմիր ծաղիկները`1սմ տրամագծով: Ծաղիկները հոտ չունեն: Մի հովանոցի վրա կարելի է տեսնել արական և իգական ծաղիկներ: Արական ծաղիկները դիմանում են մեկ օր, բայց անմիջապես հետո նորն է ծաղկում: Մեկ հովանոցի ծաղկումը տևում է մոտ մեկ շաբաթ:Բնական պայմաներում Յատրոֆան ծաղկում է տարվա տաք եղանակներին:
Խնամք և լուսավորություն
Յատրոֆան գերադասում է լուսավոր, արևոտ, բայց ոչ անմիջապես արևի ճառագայթների տակ: Գերադասելի են արևմտյան և արևելյան պատուհանները:
Ջերմաստիճանը
Լավագույնը ամառը օդի ջերմաստիճանը 18–22°C, ձմռանը 14–16°C: Ձմռանը բույսը կարելի պահել տնային պայմաներում Յատրֆայի խնամքը հեշտացնելու համար:
Օդի խոնավությունը
Յատրոֆան առանձնապես կարիք չունի ցողելու և լավ է տանում չոր օդը: Ժամանակ առ ժամանակ բույսի տերևները արժե խոնավ շորով սրբել:
Ջրելը
Յատրոֆան գերադասում է չափավոր ջրում ամռանն ու գարնանը: Ջրում են հողի վերին շերտի չորանալու դեպքում: Շատ ջրվելու դեպքում բույսը կարող է փտել: Ձմռանը ջրելը պակասեցվում է: Եթե Յատրոֆան աշնանը կամ ձմռանը տերևաթափ է լինում , ջրելը դադարեցվում է: Նորմալ սկսում են ջրել բողբոջներ երևալուց հետո:
Պարարտացում
Գարնանն ու ամռանը յատրոֆային պարարտեցնում են ամիսը մեկ անգամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով:
Տեղափոխումը
Յատրոֆային տեղափոխում են 2-3 տարին մեկ գարնանը: Բույսը կարիք ունի լայն և ոչ խորը թաղարի, լավ դրենաժի:
Բազմացումը
Յատրոֆան բազմացնում են սերմերով կամ կտրոններով, բայց սերմերը վերցնելը դժվար է, քանի որ նրանք արագ կորցնում են ծլունակությունը:
Հիվանդություներն ու վնասատուները
Եթե փտում են արմատները և բույսը մահանում է, նշանակում է գերջրում է տեղի ունեցել: Հարկավոր է պակասեցնել ջրելու հաճախականությունը:
Եթե տերևների դեղնում են ու թափվում, նշանակում է, որ բույսը վարակվել է սարդոստայնային տիզով: Հարկավոր է բույսը 2-3 անգամ ցողել գոլ ջրով: Ուժեղ վարակի դեպքում անհրաժեշտ է մշակել ինսեկտիցիդով:
Բույսը դեֆորմացվում է և ծաղիկները թափում են, ուրեմն վարակվել է տրիպսով: Անհրաժեշտ է լվալ բույսը տաք ցնցուղով և մշակել ինսեկտիցիդի լուծույթով:
Աճի դանդաղման պարագայում տեղի է ունեցել գերպարարտացում: Հարկավոր է պարարտացնել զգուշ, նախօրոք հողը խոնավեցնելուց հետո:
Տերևների գունաթափման և թոռոմելու դեպքում պատճառը ջրելու ջրի ցածր ջերմաստիճանն է: Արժե բույսը ջրել մի փոքր գոլ ջրով:
27.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ